«Երգը հայրենիքի, տան, հիշողության, այն զգացողության մասին է, որը երբեք չի մարում, նույնիսկ երբ կյանքը մարդկանց ցրել է աշխարհով մեկ». Ֆադեևն՝ իր ու Արման Հովհաննիսյանի դուետի մասին

Ռուս երաժիշտ Մաքսիմ Ֆադեևն այս օրերին Հայաստանում է: Նա մայիսի 28-ին երգիչ Արման Հովհաննիսյանի հետ զուգերգ է ներկայացնելու: Այս Ֆադեևը հայտնել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով երգից մի հատված: Գրում է Tert.am-ը:

«Մեր «Հայաստան» երգը թողարկվելու է մայիսի 28-ին։ Մենք այն նվիրում ենք Հայաստանին, նրա ժողովրդին և բոլոր հայերին, որտեղ էլ որ նրանք ապրեն հիմա։

Այս երգը հայրենիքի, տան, հիշողության, այն զգացողության մասին է, որը երբեք չի մարում, նույնիսկ երբ կյանքը մարդկանց ցրել է աշխարհով մեկ»,- տեսանյութին կից գրել է նա: