Նատալյա Վոդյանովան հղի է վեցերորդ անգամ

Նատալյա Վոդյանովան ուրախացրել է իր երկրպագուներին լավ լուրով. նա վեցերորդ անգամ հղի է։

Մոդելը պատրաստվում է իր ընտանիքում ևս մեկ համալրման։ Հինգ երեխաների մայրը սպասում է իր վեցերորդ երեխային։ Վոդյանովան կրկին մայր դառնալու իր մտադրության մասին հայտարարել է ֆրանսիական Vogue-ի շապիկին հայտնվելով։ Դերասանուհու նեղ զգեստը, որը բացահայտում էր նրա հղիությունը, հաստատել է երկրպագուների լուրերը։

Երկրպագուները Նատալիայի հղիության մասին առաջին անգամ սկսել էին կասկածել դեռևս ապրիլին։ Վոդյանովան միջոցառմանը ներկայացել էր լայն զգեստով, որը չէր կպչում նրա մարմնին։ Սակայն, երբ նա շարժվում էր, պարզ էր, որ նա փարձում է թաքցնել իր փորը: