52-ամյա դերասանուհի Պենելոպա Քրուզը խոստովանել է, որ «Սև գնդակ» (La bola negra) ֆիլմի ողջ նկարահանման ընթացքում ապրել է մահվան վախով՝ գլխուղեղի անևրիզմայի պատճառով, որն իր մոտ ախտորոշվել էր նախագծի մեկնարկից քիչ առաջ։
«Երբ պատրաստվում էինք մեկնել նկարահանումների, ինձ ասացին. «Ձեզ մոտ գլխուղեղի անևրիզմա է հայտնաբերվել»։ Ես կարծում էի, թե ուր որ է կմահանամ։ Այն ամենն, ինչ տեղի էր ունենում, անիրական էր թվում։ Սակայն նկարահանումները չէին կարող պարզապես կանգ առնել։ Ինձ համար չափազանց կարևոր է խոսել նման երևույթների մասին»,- Կաննի կինոփառատոնի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Քրուզը։
Անկեղծ խոստովանությունից հետո դերասանուհին շնորհակալություն է հայտնել նկարահանման հրապարակի իր գործընկերներին. «Կարևոր է կիսվել տեղեկատվությամբ այն մասին, թե ուր են ձեզ տանում նման կերպարները. դուք այդ ամենը վերապրում եք ստեղծագործական խմբի հետ միասին։ Միայն նրանք գիտեին իմ վիճակի բոլոր մանրամասները և անհավանական աջակցություն ցուցաբերեցին ինձ աշխատանքի ընթացքում»։
Հիշեցնենք, որ անևրիզման գլխուղեղի անոթների վիճակ է, որը կարող է հանգեցնել կաթվածի (ինսուլտի)։
Այս տարի Պենելոպա Կրուսը ժամանել էր Կանն, քանի որ նրա մասնակցությամբ «Սև գունդ» նոր կինոնկարն ընդգրկված էր փառատոնի հիմնական մրցութային ծրագրում։ Ֆիլմի հեղինակներ Խավիեր Կալվոն և Խավիեր Ամբրոսին արժանացել են Կաննի կինոփառատոնի մրցանակին՝ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում։















