Նազիկ Ավդալյանն իրականացրել է իր «փոքրիկ երազանքներից մեկը»

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այս ամիս այցելել է Հյուսիսային Ամերիկայի մեկ այլ պետություն: Գրում է BRAVO.am-ը:

«Իմ ճանապարհները միշտ սկսվել են հավատից, ոչ թե վստահությունից։ Եվ կյանքը բացեց ինձ համար նոր դռներ՝ այս անգամ դեպի Կանադա»,- նշել է նա: 

Ուղևորության ընթացքում Ավդալյանն իրականացրել է, իր խոսքով, «փոքրիկ երազանքներից մեկը»: 

«Նիագարայի ջրվեժը տեսնելն իմ փոքրիկ երազանքներից մեկն էր: Աննկարագրելի գեղեցիկ էր։ Այն ինձ համար ուժի, գեղեցկության ու ազատության խորհրդանիշ է»,- տպավորություններով է կիսվել Նազիկ Ավդալյանը: