ՀՏ Հայկոն բարձրացել է աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստ

Հայկ Մարգարյանը (ՀՏ Հայկո) Նեպալի կողմից բարձրացել է աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի ( 8848 մ) գագաթը: Գրում է BRAVO.am-ը:

Նա խոստովանել է, որ այս վերելքի մասին պատմելու շատ բան ունի, սակայն նկարագրելով, միեւնույն է, անհնար կլինի փոխանցել այն ապրումները, որ ունեցել է վերելքից առաջ, ընթացքում եւ հետո՝ շուրջ երկու տարի:

«Այս նվաճումը նվիրում եմ հայկական ալպինիզմին, որը զարգացման խիստ կարիք ունի, որով ես արդեն քանի տարի է՝ իմ սեփական ձեռներով ու ոտքերով զբաղվում եմ: Եվ, իհարկե, իմ հայ ազգին սրտանց ցանկանում եմ ներքին համերաշխություն՝ այս պահին հատկապես քաղաքական դաշտում»,- գրել է Մարգարյանը:

Նա շնորհակալություն է հայտնել աջակիցներին, առանց որոնց հնարավոր չէր լինի իրականացնել, իր խոսքով, այդ «ոչ էժան» նախագիծը. «Շնորհակալություն նաեւ նրանց, որքեր կարող էին աջակցել, բայց չարեցին՝ դրանով իսկ ուժեղացնելով մեզ»:

Հայկ Մարգարյանի խոսքով՝ առաջիկայում իր վերելքի մասին վավերագրական ֆիլմ կամ սերիալ կներկայացնի: