Շակիրան պատրաստ է խոսել Ժերար Պիկեից բաժանման մասին ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում: Երգչուհին, որը նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հետ դաստիարակում է 13-ամյա Միլանին և 11-ամյա Սաշային, բաժանման մասին հայտնել է 2022 թվականին՝ 11 տարի միասին ապրելուց հետո։
«Ամենամռայլ պահը այն էր, երբ տեսա, թե ինչպես է իմ ընտանիքը քանդվում, այն ընտանիքը, որի մասին երազում էի հավերժ պահել», – ասել է Շակիրան։
Բաժանման համար տառապելով՝ երգչուհին նաև աջակցել է հորը, որը լուրջ վնասվածքներ է ստացել Շակիրայի բաժանումից հետո Բարսելոնա թռչելուց կարճ ժամանակ անց՝ դստեր հետ լինելու համար։
«Ես շատ ցավ եմ ապրել, բայց դա, թերևս, անսպասելիորեն ինձ ավելի իմաստուն է դարձրել, կամ գոնե ավելի ուժեղ: Ասում են, որ այն, ինչ քեզ չի սպանում, քեզ ավելի ուժեղ է դարձնում, և դա ճիշտ է: Հիանալի է գիտակցել, որ մարդիկ ունեն դիմադրողականություն, որին կարող ենք դիմել մեր կյանքի ցանկացած պահի: Երբեմն դժվարությունների և ցավի միջոցով ենք մենք բացահայտում, թե որքան ուժեղ կարող ենք լինել: Տառապանքը երբեմն քեզ ավելի լավ է դարձնում, ստիպում է գնահատել ընկերներիդ և աջակիցներիդ», – նշել է երգչուհին։
Շակիրան խոստովանել է, որ չորս տարի անց ինքը խառը զգացմունքներ ունի Ժերարի նկատմամբ. «Ես միշտ շնորհակալ կլինեմ իմ երեխաների հորը և այն բանի համար, որ ինձ դարձրել է այն մայրը, որը կամ այսօր»։
Արտիստը նաև կիսվել է իր անձնական կյանքի մասին նորություններով։
«Այս պահին ռոմանտիկ հարաբերություններ չկան։ Իմ կյանքում դրա համար տեղ կամ ժամանակ չկա։ Աառանց այդ էլ մինչև կոկորդս խրված եմ գործերի մեջ։ Երեխաներս իմ առաջնահերթությունն են։ Եվ իմ կարիերան։ Տարօրինակ է, բայց ես իմ աշխատանքը հիմա ավելի շատ եմ սիրում, քան երբևէ։ Ես նաև վայելում եմ մենակ ժամանակ անցկացնելը»։















