67-ամյա Մադոննան Ջոն Քենեդի կրտսերին անվանել է իր լավագույն սիրեցյալը

67-ամյա Մադոննան խոստովանել է, որ իր կյանքի «լավագույն սեքսը» եղել է ԱՄՆ 35-րդ նախագահի որդու՝ Ջոն Ֆ. Քենեդի կրտսերի հետ։ Երգչուհին այս մասին հայտնել է ԼԳԲՏ ծանոթությունների Grinder հավելվածի YouTube ալիքին տված հարցազրույցում՝ իր առաջիկա 15-րդ ստուդիական ալբոմի՝ Confessions II-ի գովազդային արշավի շրջանակներում։

Հաղորդավարի հարցին, թե ում է համարում իր կյանքի լավագույն սիրեկանը, Մադոննան ձեռքով ծածկել է բերանը և շշնջացել. «Ես միայն նրանց անունները կասեմ, ովքեր մահացել են… Ջոն Ֆ. Քենեդի կրտսեր»։ Հաղորդավարի հարցին, որ ոլորտում միշտ լուրեր են շրջանառվել նրա անկողնային կարողությունների մասին, փոփ աստղը պարզապես դրականորեն գլխով է արել։ Գրում է Tert.am-ը:

Հիշեցնենք, որ Մադոննայի և Ջոն Քենեդի կրտսերի սիրավեպը սկսվել է 1980-ականների վերջին։