Դերասանուհի Շուշաննա Թովմասյանի դուստրը դարձել է մեկ տարեկան: Դերասանուհին տարեդարձից տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում և կից գրառում արել: Գրում է Tert.am-ը:
«Փուչիկները կհավաքվեն, հյուրերը տուն կգնան, երեխաները կմեծանան, իսկ օրերը կդառնան հիշողություններ… Բայց հենց այսպիսի կադրերն են, որ տարիներ անց մեզ հետ են վերադարձնելու այդ օրվա ամենաջերմ զգացողությունները, ժպիտներն ու ապրումները»,-գրել է նա:
Հիշեցնենք՝ Շուշաննան և ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանն ապրում են ԱՄՆ-ում, ունեն 3 երեխա:















