Բլոգեր Մարիաննա Քոքչյանը՝ Wing-ը, Ինստագրամում նոր լուսանկարներ է հրապարակել Իտալիա ճանապարհորդությունից:
«3-րդ անգամ եմ գալիս իմ սրտի Իտալիա: Միլանից մինչև Կոմո լիճ հասել էի, բայց չգիտես ոնց հենց Ֆլորենցիան միշտ դուրս էր: Ու ինչ լավ ա, որ էս անգամ, թեկուզ մի քանի ժամով, բայց մտավ պլաններիս մեջ։
Անկեղծ ասած՝ Դավիթի արձանը մինչև տեսնելս սենց տպավորիչ չէի պատկերացնում։ Նկարներով սիրուն էր, բայց իրականում լրիվ ուրիշ ճոխ տեսք ունի: Կանգնում ես դիմացը ու հասկանում, թե ինչու են մարդիկ աշխարհի տարբեր կողմերից գալիս հենց նրան տեսնելու։
Ու էդ պահին մտածում էի՝ տեսնես Միքելանջելոն պատկերացնո՞ւմ էր, որ մի օր իր ստեղծածը կդառնա աշխարհի ամենահայտնի գլուխգործոցներից մեկը: Մենակ Դավիթի համար արժեր գալ էսքան»,- գրել է Մաշը:















