Ճարպակալումը և ավելորդ քաշը ճարպի չափազանց մեծ քանակության կուտակումն է, ինչպես նաև նստվածքի առաջացումը ենթամաշկային բջջանքում, այլ օրգաններում և հյուսվածքներում, ինչը վտանգավոր է առողջության համար։ Ճարպակալման գլխավոր պատճառը էներգետիկ դիզբալանսն է, երբ ընդունած սննդի էներգետիկ արժեքը գերազանցում է օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ քանակությունը։
Ճարպակալմանը նպաստում է սննդում հեշտ յուրացվող ածխաջրերի չարաշահումը։ Էական նշանակություն ունի ժառանգական առանձնահատկությունը, սակայն այդ դեպքում էլ հիմքում շատակերությունն է։
Այն բերում է նյութափոխանակության խախտման, վերջինն էլ իր հերթին ճարպակալման պատճառ է դառնում։ Երբեմն ճարպակալման պատճառ է դառնում ներզատական գեղձերի խանգարումները։ Այս դեպքում այն հատուկ բուժում է անհրաժեշտ։
Սակայն ճարպակալմամբ կարող են տառապել ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները։
Մալազիայի մասնավոր կենդանաբանական այգիներից մեկում մի քանի կենդանի տառապում այս լուրջ խնդրով։ Տեսնելով կենդանիների անմխիթար վիճակը՝ այցելուները դատական հայցով հանդես են եկել կենդանաբանական այգու տնօրինության դեմ։ Մեղավորներն արդեն ձերբակալվել են։
Պարզվում է, որ այստեղ կեդանիներին կերակրում են անորակ սննդով, ինչի հետևանքով էլ նրանց մոտ սկսում է կարճ ժամանակահատվածում ասյքան ավելորդ քաշ կուտակվել։ Ոստիկանությունը նաև պարզել է, որ մեկ տարվա ընթացքում ճարպակալման պատճառով մահացել է 2 կապիկ, մեկ աղվես և 8 բադ։