Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը

Իտալիայի իշխանությունները անվտանգության նկատառումներով չեղարկել են ամերիկացի ռեփերներ Քանյե Ուեսթի և Թրևիս Սքոթի հուլիսին նախատեսված համերգները Ռեջո Էմիլիա քաղաքում։

Քանյե Ուեսթի պետք է ելույթ ունենար հուլիսի 18-ին Hellwat Festival-ում, իսկ Թրևիս Սքոթը՝ հուլիսի 17-ին նույն վայրում՝ RCF Arena-ում։ Պաշտոնյաները նշել են, որ երկու խոշոր համերգների շատ մոտ ժամկետները կարող էին առաջացնել անվտանգության խնդիրներ, մարդկանց մեծ կուտակումներ և հնարավոր բողոքի ցույցեր։

Չեղարկման պատճառներից մեկը նաև Ուեսթի շուրջ ձևավորված հասարակական քննադատությունն է՝ կապված նրա նախկին վիճահարույց հայտարարությունների հետ։ Չնայած որոշմանը, կազմակերպիչները հայտնում են, որ քննարկվում է Ուեսթի հնարավոր նոր ելույթը Իտալիայի մոտակայքում մեկ այլ վայրում։