Նիկոլաս Քեյջը փոխել է իր անունը

Նիկոլաս Քեյջի նոր օրինական անունը Նիկոլաս Քեյջ է: Օսկարի դափնեկիրը, որի իրական անունը Նիկոլաս Քիմ Կոպոլա է, իր բեմական անունը վերցրել է անցյալ տարի: Variety-ին տված հարցազրույցում 62-ամյա Քեյջն ասել է, որ նախընտրում է լինել իր սեփական ընտանիքի գլուխը, քան Հոլիվուդի էլիտայի «ծաղրածու զարմիկը»: Հիշեցնենք, որ Նիկոլասը ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի եղբորորդին է և Սոֆիա Կոպոլայի զարմիկը։

«Ես Նիկ Քեյջն եմ: Ես պաշտոնապես փոխել եմ իմ անունը անցյալ տարի: Իրական կյանքում ես Նիկ Քեյջն եմ, էկրանին՝ Նիկ Քեյջը: Ես նախընտրում եմ լինել իմ փոքրիկ ընտանիքի գլուխը, քան ծաղրածու զարմիկը ուրիշի ընտանիքի կողքին, ուստի որոշեցի վարվել Քեյջի նման», – ասել է դերասանը։

Քեյջը իր ազգանունը վերցրել է Marvel Comics-ի հորինված կերպար Լյուկ Քեյջից և ասել է, որ իր ընտանիքը նաև քննարկում էր ավանգարդ նկարիչ Ջոն Քեյջին: Նա նաև փնտրում էր «կարճ և հաճելի» անուն, նման Ջեյմս Դինի անվանը։

Դերասանը նաև ասել է, որ իր համար միևնույն է՝ մարդիկ իրեն «Նիկ» են անվանում, թե «Նիկոլաս»։

«Երկուսն էլ ես եմ։ Կարծում եմ՝ մարդիկ ինձ երկու անուններով էլ գիտեն», – ասել է Քեյջը։

Հարկ է նշել, որ Նիկոլասը նախկինում բազմիցս ընդգծել է, որ ցանկանում է հաջողության հասնել ինքնուրույն։