«Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը

«Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը։ Գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթի պատվիրակներն արդեն Երևանում են: Եվրոպայի 10 երկրներից Հայաստան ժամանած մասնակիցները հունիսի 2-ից սկսել են իրենց փորձերը։

Հիշեցնենք՝ «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթն անցկացվում է Հայաստանում, հիմքում հայ կերպարվեստի և դասական երաժշտության լավագույն նմուշներն են: Մրցույթի կարգախոսն է՝ «Հայաստան. Վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»։ Այս ուղերձով Հայաստանը ներկայանում է որպես մշակույթի, արվեստի և դասական երաժշտության միավորման հարթակ։ 

Հունիսի 6-ին եվրոպական 10 երկրների պատվիրակություններ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեծ բեմում ներկայացնելու են իրենց կատարումները: Մասնակից երկրներն են Հայաստանը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Գերմանիան, Լատվիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Շվեդիան և Շվեյցարիան: