Տաթևիկ Հովհաննիսյանը ծննդյան տարեդարձի առթիվ լուսանկար է հրապարակել

Հանրահայտ ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննեսյանի ծննդյան օրն էր: Երգչուին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և տեղադրել մի լուսանկար: Գրում է Tert.am-ը:

«Անչափ շնորհակալ եմ բոլորից ծննդյանս օրվա շնորհավորանքների և բարի մաղթանքների համար: Իրապես շոյված եմ:
Ցանկանում եմ ամենաբարին բոլորիդ»:

Տաթևիկ Հովհաննիսյանը ծնվել է 1955 թվականի հունիսի 3-ին՝ Երևանում, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի դուստրն է: Երգչուհին հայտնի է որպես Խորհրդային Միության լավագույն ջազ կատարող, նա երաժշտական ուղին սկսել է 11 տարեկանից: 1990 թվականին նա մեկնել է Միացյալ Նահանգներ: Երգչուհու առաջին ձայնասկավառակը՝ «Բալլադներ Սև Ծովից» թողարկվել է ԱՄՆ-ում: Ամերիկաբնակ երգչուհին համերգներով բազմիցս հանդես է եկել հայրենիքում:  Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։