Քայլի Ջենների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին

Մոդել Քայլի Ջենները նոր ֆոտոշարք է հրապարակել ինստագրամյան իր էջում, որին կից գրել է. «Սիրում եմ մայրամուտի տեսարանը»: Գրում է Tert.am-ը:

Հիշեցնենք՝ արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ իրապատում շոուների աստղ, ձեռներեց Քայլի Ջեներն ու դերասան Թիմոթի Շալամեն, միասին մասնակցել էին կինոաշխարհի ամենանշանակալի իրադարձություններից մեկին՝ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը: Նրանց սիրավեպի մասին հայտնի էր ավելի վաղ: 

Զույգը, որը սովորաբար չէր սիրում ֆոտոխցիկների օբյեկտիվում հայտնվել ու հարաբերությունները փորձում էր հասարակության աչքից հեռու պահել, այս անգամ անկաշկանդ ի ցույց է դրել  զգացմունքները՝ համբուրվելով սեղանի շուրջ: Որոշ ժամանակ անց համացանցում լուրեր տարածվեցին նաև նրանց բաժանման մասին: 

Նշենք, որ Քայլի Ջեններն ունի երկու երեխա ռեփեր Թրևիս Սքոթից: