Երգիչ Գոռ Եփրեմյանը սիրելիի հետ սիրառատ լուսանկար է հրապարակել

Դերասան, երգիչ Գոռ Եփրեմյաննիր Հայաստան այցելության ժամանակ հասցրեց նշանադրվել: Հիշեցնենք, որ երգիչը ապրում է ԱՄՆ-ում։  Նա այստեղ էր իր սիրելիի՝ Էլեն Հարությունյանի հետ, ում հետ ծանոթացել է ԱՄՆ-ում նկարահանվող «Ուշացած սեր» հեռուստասերիալի ընթացքում: Էլենը մասնագիտությամբ պարուհի է:

Զույգը հաճախ է համատեղ լուսանկարներ հրապարակում: Եվ օրերս երգիչը կրկին նոր լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում, որոնցում զույգը գրկախառնված է և համբուրվում են։