Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նշել է ծննդյան տարեդարձը: Նա սոցցանցերի իր էջերում լուսանակար է հրապարակել: Գրում է Tert.am-ը:
«Այսօր ես դարձա 29 տարեկան: 29 պաշտոնապես ստանձնեց պաշտոնը, ինձ մոտ արդեն արդյունքները հրապարակված են: Վերջին անգամ է իմ կյանքում տարիքս սկսվում է 2-ով։
Սա արդեն այն տարիքն է, երբ մոմերն ավելի արագ են շատանում, քան ցանկությունները, ժամանակը ավելի արագ է ընթանում, բայց այսօր ավելի շատ, քան երբևէ, երջանիկ եմ և ավելի շատ երջանկանում եմ նրանից, ինչ դեռ չի եղել։ Ամենագեղեցիկը դեռ առջևում է»,- գրել է Ալեքսանյանը:





















