«Երեկ էր, կյանքի համար կռիվ էի տալիս, իսկ այսօր տեսնում եմ ձագերիս մեծանալն ու ապագայի կառուցումը». Անի Քոչար

«Հունիսի 7-ը 2026-ի հետաքրքիր օր ստացվեց. նախ այն քաղցկեղը վերապրածների միջազգային օրն է: Ես որպես վերապրած ու իմ գրքերի շնորհիվ հազարավորներին ոգեշնչած ու քաջալերած մարդ, նորից ու նորից ցանկանում եմ հիշեցնել չհանձնվելու և Տիրոջ աջն ամուր բռնելու մասին (եթե դեռ չես կարդացել իմ՝ «Հանձնվել չկա՛» և «Կյանքը երկրորդ փորձից գրքերը, ապա ճիշտ ժամանակն է):

Այսօր նաև ՀՀ խորհրդարանական ընտրություններն էին, որին 1-ին անգամ ինձ ուղեկցեց հրաշքով ծնված իմ փոքրիկը: Իսկ ահա, հաջորդ ընտրություններին, որդիս չափահաս մարդ է լինելու և մասնակցելու է ընտրություններին: Այսօր մտածում եմ՝ Տեր իմ, կարծես երեկ էր, կյանքի համար կռիվ էի տալիս, իսկ այսօր տեսնում եմ ձագերիս մեծանալն ու ապագայի կառուցումը, իմ իսկ հայրենիքում: Եվ, ինչպես չասեմ, ողջ փառքը Տիրոջը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Անի Քոչարը: Գրում է Tert.am-ը: