Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով

Ամերիկացի հայտնի դերասանուհի Մերիլին Մոնրոյի անձնական իրերը վաճառվել են ԱՄՆ-ում անցկացված աճուրդի ընթացքում՝ ընդհանուր առմամբ հավաքելով ավելի քան 2,5 միլիոն դոլար։ Աճուրդը տեղի է ունեցել Բևերլի Հիլզում։ Վաճառքի են դրվել դերասանուհու հագուստը, զարդերը, նամակները և կենցաղային իրերը։

Ամենաթանկ լոտը դարձել է Christian Dior-ի կոստյումը, որը վաճառվել է մոտ 450 հազար դոլարով։ Մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև դրամատուրգ Արթուր Միլլերի նամակը Մերիլին Մոնրոյին, որի արժեքը կազմել է 62 հազար դոլար։

Աճուրդում վաճառվել են նաև դերասանուհու ձեռնաշղթան, Ֆաբերժեի ժամացույցը, ինչպես նաև մոխրագույն կաշմիրե կարդիգանը։ Նրա անձնական հեռախոսագրքի համար գնորդը վճարել է 75 հազար դոլար։