Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է Տիգրան Քեոսայանի ընտանիքը քանդելու մեղադրանքներին

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ով այժմ պայքարում է քաղցկեղի դեմ, պատասխանել է այն մեղադրանքներին, թե ինքը կործանել է իր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի, ով մահացել է 2025 թվականի սեպտեմբերին, ընտանիքը։

Տելեգրամի իր ալիքում Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ «Կարմիր հրապարակ» գրքի փառատոնի այցելուն Սիմոնյանին հարց է տվել.  «Ինչո՞ւ խլեցիք տղամարդուն ընտանիքից, նա ուներ փոքր երեխա։ Արդյունքում դուք կործանեցիք նրան, և հիմա դուք ինքներդ եք մահվան եզրին»։

Սիմոնյանը պատասխանել է. «Աստված օրհնի քեզ, սիրելիս։ Շատ ուրախ եմ, որ սա կարդացիք հեռախոսից, այլ ոչ թե ասացիք։ Դա ցույց է տալիս, որ դուք այդպես չեք կարծում։ Աստված օրհնի քեզ»։

Հիշեցնենք, որ Մարգարիտա Սիմոնյանը և Տիգրան Քեոսայանը սկսել են հանդիպել 2013 թվականին։ Այդ ժամանակ Քեոսայանը դեռևս ամուսնացած էր դերասանուհի Ալենա Խմելնիցկայայի հետ, սակայն 2012-ին արդեն որոշել էին ամուսնալուծվել։

Զույգը պաշտոնապես ամուսնալուծվել էր 2014 թվականին։ 2022 թվականին Սիմոնյանը և Քեոսայանը ամուսնացել են և ունեն երեք երեխա։

59-ամյա Տիգրան Քեոսայանը մահացել է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին: Նույն ամսին Սիմոնյանը հայտնել է առողջական խնդիրների մասին: Ավելի ուշ RT-ի գլխավոր խմբագիրը հաստատել է, որ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել: 46-ամյա Սիմոնյանը վերջերս գիրք է գրել Տիգրան Քեոսայանի մասին:

Աղբյուրը`Panorama.am