Առաջատար ո՞ր լրատվամիջոցներն են լուսաբանել Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան և որքա՞ն եկամուտ է նա բերել մեր երկրին

ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը օրեր առաջ իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ այցելել էր Հայաստան՝ մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին` որպես ակտիվ զեկուցող:

Դրանից բացի, Քիմ և Քորթնի Քարդաշյաններն՝ իրենց երեխաների հետ մկրտվել էին Էջմիածնում` ստանալով հայկական անուններ: Քիմը հասցրել էր նաև այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կառավարությունում հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հյուրընկալվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում:

Քիմի այցը լուսաբանել են այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, Ruptly-ն, Daily Mail-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ:

Ռուսական “Коммерсантъ” թերթը, իր՝  “Նախնիների երկրում” հոդվածում գրում է, որ Քորթնին հրաշալի բացատրվում է հայերենով, ինչը շատ զարմացրել է երևանյան ռեստորաններից մեկի անձնակազմին, որտեղ ընթրել են դիվաները։ Պարբերականն իր ընթերցողներին տեղեկացնում է նաև, որ մկրտությունից հետո Քիմը ստացել է Հեղինե անունը, իսկ Քորթնին՝ Գայանե։

Ըստ տարբեր PR մասնագետների և մարքեթոլոգների հաշվարկների` Քարդաշյանն իր այցերով միլիոնավոր դոլարների եկամուտ է բերում Հայաստան՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով մեր երկրի վրա: