Շվեյցարիայում կիրակի օրը հավաքվել էր ավելի քան 400 մարդ՝ հագնված Չարլի Չապլինի հայտնի կերպարով՝ փորձելով գերազանցել Չապլինի նմանակների ամենամեծ հավաքի ռեկորդը։
Եվրանյուզը գրում է, որ միջոցառումը տեղի է ունեցել Ժնև լճից ոչ հեռու գտվող Chaplin’s World թանգարանում, որտեղ լեգենդար կինոռեժիսորն անցկացրել է իր կյանքի վերջին տարիները։ Միջոցառան մասնակիցները կրել էին սև գլխարկներ, կեղծ բեղեր և ձեռնափայտեր՝ նշելու թանգարանի 10-ամյակը։
Շատ մասնակիցներ նշել են, որ Չապլինի ֆիլմերը երկարատև ազդեցություն են ունեցել իրենց կյանքի վրա։
Աղբյուրը`Panorama.am















