Նորվեգիայի գահաժառանգ արքայազն Հոկոնի կնոջ՝ արքայադուստր Մետե-Մարիտի 29-ամյա որդին՝ Մարիուս Բորգ Հյոյբին, դատապարտվել է չորս տարվա ազատազրկման։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել բռնաբարության երկու, ընտանեկան բռնության մեկ և մի շարք այլ հանցագործությունների մեջ։ Գրում է Radar-ը:
Յոթ շաբաթ տևած դատավարության ընթացքում Հյոյբին չի ընդունել իր մեղքը ամենածանր հոդվածներով՝ պնդելով իր անմեղությունը բռնաբարության դրվագներում, սակայն դատարանը նրան արդարացրել է միայն բռնաբարության ևս երկու մեղադրանքներով։ Մեղադրող կողմը նրա համար պահանջել էր յոթ տարի և յոթ ամիս ազատազրկում։
Դատական գործընթացը հանրության ուշադրության կենտրոնում է եղել՝ հաշվի առնելով գործի մանրամասները, այդ թվում՝ Հյոյբիի թմրամոլության մասին տեղեկությունները, սեռական բնույթի տեսանյութերը և ավելի քան 800 էլեկտրոնային հաղորդագրությունները։
Ըստ դատարանում ներկայացված տվյալների՝ բռնաբարության դրվագներից մեկը տեղի է ունեցել գահաժառանգ արքայազնի ընտանեկան տան նկուղում։ Դատապարտյալը իրավունք ունի բողոքարկելու վճիռը։















