Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ մեկ օրում էլ ավելի են հարստացել

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը մեկ օրվա ընթացքում աճել է 336 միլիարդ դոլարով՝ ֆոնդային շուկաների աճի ֆոնին. հայտնում է «Bloomberg»-ը։ Ըստ տվյալների՝ աճը պայմանավորված է ԱՄն-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի մասին նորություններով, որոնք դրական ազդեցություն են ունեցել ֆինանսական շուկաների վրա։ Գրում է Radar-ը:

Արդյունքում՝ 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը հասել է 13,3 տրիլիոն դոլարի։ Իլոն Մասկը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը՝ «SpaceX»-ի բաժնետոմսերի մոտ 20 տոկոսանոց աճից հետո։ Նրա կարողությունը հասել է 1,27 տրիլիոն դոլարի, և մեկ օրվա ընթացքում նա հարստացել է մոտ 164 միլիարդ դոլարով։

Մյուս խոշոր միլիարդատերերից են Լարի Փեյջը՝ 314 միլիարդ դոլարով, Սերգեյ Բրինը՝ 292 միլիարդ դոլարով, Ջեֆ Բեզոսը՝ 267 միլիարդ դոլարով և Լարի Էլիսոնը՝ 247 միլիարդ դոլարով։ «Bloomberg»-ի տվյալներով՝ «SpaceX»-ի շուկայական արժեքը հասել է 2,5 տրիլիոն դոլարի, իսկ առևտրային ցուցանիշները շարունակում են աճել։ Նշվում է նաև, որ միլիարդատերերի ցուցակում ընդգրկվելու նվազագույն շեմը հասել է պատմական առավելագույնին՝ 7,9 միլիարդ դոլարի։