Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին

Հայտնի հեռուստահաղորդավար Ջերեմի Քլարկսոնը հայտնել է իր առողջական լուրջ խնդիրների մասին։ 66-ամյա հաղորդավարը նշել է, որ իր մոտ ախտորոշվել է «ագրեսիվ» քաղցկեղ, որը, սակայն, հայտնաբերվել է վաղ փուլում։ Գրում է Radar-ը:

Ըստ BBC-ի՝ Քլարկսոնն անցել է բուժման կուրս, որի ընթացքում հեռացվել է շագանակագեղձի մի մասը։ Հաղորդավարը խոստովանել է, որ ախտորոշման մասին իմացել է դեռևս մայիսին։ Նա ընդգծել է, որ որոշ ժամանակով կդադարեցնի ակտիվ գործունեությունը՝ ապաքինվելու նպատակով։

Հիշեցնենք, որ սա Քլարկսոնի առողջական վիճակի հետ կապված միակ դեպքը չէ. 2024 թվականի հոկտեմբերին նա սրտի վիրահատության էր ենթարկվել, որի ժամանակ սրտի զարկերակներից մեկը ստենտավորվել էր։

Ինչպես հաղորդում է BBC-ն, շոուի վերջին դրվագների հրապարակումից առաջ Քլարկսոնն իր ինստագրամյան էջում նախազգուշացրել էր երկրպագուներին, որ տեսանյութը դիտելը հեշտ չի լինելու։