Երգչուհի Սիրուշոն ընտանիքի հետ հանգստյան օրերն անցկացրել է Դիլիջանում: Նա ինստագրամյան իր էջում ընտանեկան հանգստից լուսանկարներ է հրապարակել:
«Երբ կհոգնես, կգազազես աշխարհից»,- գրել է երգչուհին:
Նշենք, որ զույգն ամուսնացել է 2009 թվականի հունիսի 6-ին` երկար ժամանակ ընկերություն անելուց հետո: Ամուսինները մեծացնում են որդիներին՝ Ռոբերտին ու Միքայելին և դստերը՝ Զաբելին:





















