«Արդեն 29 կամ դեռ 29». Անահիտ Մսրյանը նշել է ծննդյան տարեդարձը

Դերասանուհի Անահիտ Մսրյանը նշել է ծննդյան 29-ամյակը: Նա Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.

«Արդեն 29, կամ դեռ 29: Ամեն դեպքում՝ շնորհակալ եմ էս տարիների համար: Ամեն ինչ դեռ առջևում է»: 

Անահիտ Մսրյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալից:

 Tert.am Life-ի հետ զրույցում նա անկեղծացել էր, որ թատերականում սովորելու տարիներին հենց առաջին կուրսից սկսած ասել են՝ Մսրյանի թոռն է, դրա համար անվճար ընդունվել. «Մսրյանի թոռն է դրա համար են դեր տալիս, դրա համար կարմիր դիպլոմով ավարտեց: Միշտ էլ եղել են խոսակցություններ: Հիմա էլ ասում են՝ Մսրյանի թոռն ես, դրա համար են չէ՞ նկարում, ես էլ կատակով պատասխանում եմ՝ իհարկե, դրա համար են ինձ առաջ տանում»: