2026 թվականի Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի «Դասականներ» ծրագրում կցուցադրվի հայկական անիմացիոն 9 ֆիլմ։ Գրում է Alpha News-ը:
Ծրագրում ընդգրկվել են հայ ռեժիսորներ Լյուդմիլա Սահակյանցի («Արձագանք», «Մկների ժողովը»), Գայանե Մարտիրոսյանի («Երջանիկ ավարտ»), Ստեփան Գալստյանի («Ձախորդ Փանոսը», «Միջանցք»), Վալենտին Պոդպոմոգովի («Փարվանա»), Ռոբերտ Սահակյանցի («Կացին», «Սեղմակոճակ») և Էլլա Ավագյանի («Հսկան, որ երազում էր ջութակ նվագել») աշխատանքները։
«Annecy International Animation Film Festival»-ը աշխարհում անիմացիոն կինոյի ամենախոշոր և հեղինակավոր փառատոններից մեկն է։ Այն 1960 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում է ֆրանսիական Անսի քաղաքում։ Այս տարի այն կկայանա հունիսի 21-ից 27-ը։















