Ինչ չուտել ամռանը

Շոգ եղանակին լավագույն տարբերակն է խուսափել այն սննդամթերքից, որոնք լրացուցիչ ծանրաբեռնում են մարսողական համակարգը և նպաստում ջրազրկմանը:  Այս մասին ասել է թունաբան Միխայիլ Կուտիշովը։

Նա թվարկել է, թե ինչ է դրանց թվում՝ ճարպոտ, տապակած և չափազանց ծանր սնունդը, ինչպես նաև արագ սնունդը, ապխտած միսը և աղի բարձր պարունակությամբ սնունդը: Այս սննդամթերքները մարսելու համար ավելի շատ էներգիա են պահանջում և կարող են ուժեղացնել ծանրության և անհարմարության զգացումը:

«Ամռանը զգույշ եղեք փչացող սննդամթերքի հետ՝ մայոնեզով աղցաններ, կրեմային աղանդերներ և պատրաստի ուտեստներ, որոնք երկար ժամանակ սառնարանից դուրս են եղել: Բարձր ջերմաստիճանը նպաստում է մանրէների արագ աճին և մեծացնում սննդային թունավորման ռիսկը», – նշել է մասնագետը:

Ըստ բժշկի, շոգ եղանակին լավագույնն է օգտագործել թեթև սնունդ՝ բանջարեղեն, մրգեր, կանաչեղեն, ոչ յուղոտ ձուկ և մեծ քանակությամբ մաքուր ջուր: Պրոբիոտիկները, որոնք օգնում են պահպանել աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը, կարող են լրացուցիչ աջակցություն ցուցաբերել մարսողական համակարգին:

Աղբյուրը`Panorama.am