Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների որդին դեբյուտ կունենա կինոյում

Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների որդին՝ Ռոմեոն, պատրաստվում է առաջին անգամ ուժերը փորձել դերասանական արվեստում, գրում է Variety-ն։

Ռոմեոն դեր է ստացել «Հաշիվը՝ 40:0» ռոմանտիկ ֆիլմում, որի իրադարձությունները ծավալվելու են մեծ թենիսի աշխարհում։ Ֆիլմի ռեժիսորը կլինի նորաձևության լուսանկարիչ Պիեռ-Անժ Կառլոտին։ Նրա համար այս նախագիծը նույնպես դեբյուտային կլինի լիամետրաժ կինոյում։

Ռոմեոյի հետ մեկտեղ ֆիլմում հանդես կգան Պոլ Կիրշերը («Ժամանակի գույները»), Գիյոմ Կանեն («Չքնաղ դարաշրջան»), Բենժամեն Վուազենը («Կորուսյալ պատրանքներ») և լեգենդար Կատրին Դենյովը («Մթության մեջ պարողը»)։

Ռոմեոն իրեն փորձել է տարբեր ուղղություններում։ Մանկուց նա զբաղվել է ֆուտբոլով և, հնարավոր է, պատրաստվում էր գնալ հոր հետքերով, սակայն մտափոխվել է։ Հետագայում նրա հոբբիների թվում է եղել թենիսը, իսկ այժմ նա ուժերն է փորձում մոդելային բիզնեսում։ 2025 թվականի փետրվարին նա դուրս է եկել Versace-ի ցուցադրության պոդիում, իսկ այս տարի ներկա է գտնվել Met Gala-ին։

Ինչ վերաբերում է Վիկտորիայի և Դևիդի մյուս երեխաներին, ապա նրանք բավականին բազմակողմանի զարգացած են։ Օրինակ՝ 21-ամյա Քրուզ Բեքհեմն ակտիվորեն զբաղվում է երաժշտությամբ և նույնիսկ մեկնում է մինի-շրջագայությունների։ Իսկ ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ Հարփերը, մտածում է խնամքի կոսմետիկայի սեփական բրենդն ունենալու մասին։ Բրուքլինը, ծնողների հետ ունեցած տարաձայնություններից բացի, այս պահին զբաղվում է խոհարարությամբ։