Ավտովթարից մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրը

Երևանում այս գիշեր, ժամը 00.10-ի սահմաններում մահվան ելքով ավտովթարից մահացածը 28-ամյա Ալետա Նիկոյանն է՝ դերասան, բլոգեր Նորայր Նիկոյանի հարազատ քույրը։ Ալետան 2 մանկահասակ երեխաների մայր էր, գրում է NEWS.am–ը։

Ալետան իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

 Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։