Kylie Cosmetics բյութի-կայսրության և Khy նորաձևության բրենդի հիմնադիր Քայլի Ջեները ներխուժել է բարձր տեխնոլոգիաների աշխարհ։ Նա միավորվել է տեխնոհսկա Meta-ի հետ՝ ԱԲ-ով (արհեստական բանականություն) օժտված սմարթ-ակնոցների էքսկլյուզիվ շարք ստեղծելու համար։
Թողարկման գլխավոր առանձնահատկությո՞ւնը։ Գաջեթն իր տերերին ողջունում է Քայլիի հենց այն վիրուսային «Rise and shine» արտահայտությամբ, որը 2019 թվականին պայթեցրեց TikTok-ը։
«Ես բազմաթիվ տարբեր կարճ արտահայտություններ եմ ձայնագրել։ Այնպես որ, երբ առավոտյան դնում եք ակնոցը, արհեստական բանականությունն ձեզ ասում է՝ “Rise and shine”: Ես ցանկանում էի ստեղծել մի բան, որին ինքս հաճույքով կցանկանայի ձեռք մեկնել բացարձակապես ամեն օր», – կիսվել է Քայլին։
Մոդելն ստացել է պաշտոնական Starfire անվանումը։ Այն ներկայացված է «կատվի աչք» ձևաչափով և հասանելի է երեք ոճային գունային տարբերակով.
- Դասական սև,
- Կրիայի զրահի նախշով (черепаховая) շրջանակ՝ շոկոլադե ոսպնյակներով,
- Սև շրջանակ՝ մոխրագույն ֆոտոքրոմային ոսպնյակներով, որն հենց աստղի անձնական ֆավորիտն է։
Քայլի Ջեների հետ համագործակցությամբ ստեղծված սահմանափակ քանակությամբ թողարկման արժեքը կազմում է 400 ԱՄՆ դոլար։















