Վերջին 60 տարվա ընթացքում երաժշտությունը փոխվել է ոչ միայն հնչողությամբ, այլև տրամադրությամբ։ Այսպիսի եզրակացության են եկել Լոնդոնի պետական հետազոտական համալսարանի հետազոտողները, հայտնում է Scientific Reports ամսագիրը։
Փորձագետները վերլուծել են 1960-ից 2023 թվականներին թողարկված գրեթե 400 հազար երգ։ Մասնագետները, ուսումնասիրելով մեղեդիներն ու տեքստերը՝ հիմնվելով մարդկային արատների և բնավորության լավագույն գծերի վրա, եկել են այն եզրակացության, որ երաժշտությունը զգալիորեն ավելի ագրեսիվ է դարձել։
Վերջին 60 տարվա ընթացքում մոտիվներն ու երգերն ավելի հաճախ են արծարծել թեմաներ՝ կապված ագրեսիայի, կանոնների խախտման, կոնֆլիկտների և բողոքների հետ։ Դրա հետ մեկտեղ նվազել է նաև այն տեքստերի քանակը, որոնցում գերակշռում են հոգատարությունը, բարությունն ու միասնության ձգտումը։ Այսպիսով, դրական ալիքներին փոխարինում են գրգռվածությունն ու չարությունը։
Հարկ է նշել, որ հետազոտողները չեն պնդել, թե երաժշտությունը մարդկանց ավելի վատն է դարձնում։ Ագրեսիայի միտումը կարող էր թելադրված լինել այնպիսի ժանրերի ժողովրդականության աճով, որոնք կառուցված են այնպիսի զգացմունքների արտահայտման վրա, որոնք մարդիկ հաճախ պահում են իրենց մեջ։















