Մի քանի օրից Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես կդառնան ամուսիններ։ Այո՛, այո՛, շքեղ հանդիսությունը տեղի կունենա արդեն հուլիսի 3-ին Madison Square Garden-ում։ Հայտնի է դարձել, որ զույգը թույլտվություն է ստացել քաղաքային իշխանություններից։ Բացի այդ, առկա են փաստաթղթեր մարզադաշտի շրջակա փողոցները երեք օրով փակելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է The New York Times պարբերականը։
Միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերության ներկայացրած հայտում նշվել է նաև, որ հարսանիքին կմասնակցի 500-ից 1000 մարդ։ Խնդրել են նաև թույլտվություն՝ մարզադաշտից դուրս «վրան կամ ծածկ» տեղադրելու, ինչպես նաև մարզադաշտի տարածքում բեռնատարներով նյութերի բարձման և բեռնաթափման վայր հատկացնելու համար։
Madison Square Garden-ը գտնվում է Փենսիլվանիայի կայարանի (Penn Station) վերևում, և ոստիկանության աշխատակիցները տեղեկացվել են, որ հարսանիքը տեղի կունենա հանգստյան օրերին։















