Շատերի կողմից սիրված հոլիվուդյան զույգը՝ Թոմ Հոլանդն ու Զենդեյան, հերթական անգամ հուզել է բոլորին համացանցում։ Դերասանը բացահայտել է, թե ինչպես է քնքշորեն անվանում սիրելիին։
«Սարդ-մարդ. Նոր օր» (Человек-паук: Новый день) ֆիլմի պրեմիերայի ժամանակ, քանի դեռ Զենդեյան հարցազրույց էր տալիս, Թոմը որոշել է ձայն տալ դերասանուհուն։ Սակայն այն, ինչ զարմացրել է կարմիր գորգի վրա գտնվող հյուրերին, սովորական դարձած «Z»-ի փոխարեն «Մարի» անունն է, հայտնում է E! News-ը։
Զենդեյան անմիջապես արձագանքել է, իսկ զույգի երկրպագուներն այդ պահն անվանել են հուզիչ։ Համացանցի օգտատերերին գրավել է այն փաստը, որ դերասանուհու երկրորդ անունը դարձել է Թոմի կողմից տրված քնքուշ մականունը [Զենդեյա Մարի Շտերմեր Քոուլման – դերասանուհու ամբողջական անունը]։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թոմ Հոլանդը հաստատել էր, որ իրենք Զենդեայի հետ ամուսնացել են։ Դրանից առաջ համացանցում հայտնվել էին նրանց արարողության կեղծ լուսանկարները։

















