Երգչուհի Սոնա Ռուբենյանը երեխայի է սպասում: Երջանիկ լուրով երգչուհին կիսվել է Ինստագրամի իր էջում՝ գեղեցիկ հոլովակ հրապարակելով:
«Հայ տունը սիրով է կառուցվում, իսկ նոր կյանքը մեր ամենամեծ օրհնությունն է: Շատ երկար էի սպասում այս պահին, և այսօր վերջապես կիսվում եմ ձեզ հետ մեր ամենաերջանիկ լուրով: Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու»,- գրել է Ռուբենյանը:
Սոնան և ամուսինը՝ Էմիլը, մեկ դուստր ունեն՝ Մարին, որը լույս աշխարհ է եկել 2022 թվականին:















