Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի

Աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը հասել է պատմական ռեկորդի՝ կազմելով 3302 մարդ։ 2025 թվականի համեմատ նրանց թիվն աճել է 13,1%-ով։ Զեկույցն ընդգրկում է 2025 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածը։ Փաստաթղթի համաձայն՝ աշխարհում այժմ կա 3302 դոլարային միլիարդատեր, ինչը 383-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Նրանցից ավելի քան 1000-ն ապրում են ԱՄՆ-ում, 562-ը՝ մայրցամաքային Չինաստանում, իսկ 211-ը՝ Հնդկաստանում։ Գրում է Radar-ը:

Հաջորդում են Գերմանիան՝ 193 և Ռուսաստանը՝ 122 միլիարդատերով։ Սրանք միակ երկրներն են, որտեղ միլիարդատերերի թիվը գերազանցում է 100-ը։ Զեկույցում նշվում է նաև, որ միլիարդատերերի մեծամասնության կարողությունը չի գերազանցում 50 միլիարդ դոլարը։ 18 մարդու կարողությունը գնահատվում է 50-100 միլիարդ դոլար, իսկ 19 միլիարդատերերի կարողությունը գերազանցում է 100 միլիարդ դոլարը։ Նրանցից 15-ը բնակվում են ԱՄՆ-ում։