«Սիրո պատմություն» սերիալի աստղը նոր դերի համար կտրուկ փոխել է ոճը

«Սիրո պատմության» աստղ Փոլ Էնթոնի Քելլին տեղափոխվել է Ռայան Մերֆիի մեկ այլ նախագիծ՝ «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալ: Եվ նույնիսկ հասցրել է փոխել իր ոճը, գրում է Deadline-ը։

Հրապարակվել են առաջին կադրերը, որտեղ Փոլը հանդես է գալիս «Ամերիկյան սարսափ պատմության» նոր եթերաշրջանի կերպարով, և, ինչպես պարզվում է, դերասանը իմիջը փոխել է հատուկ նկարահանումների համար։ Նրա դերի մանրամասները դեռևս գաղտնի են պահվում, ինչպես և 13-րդ եթերաշրջանի մանրամասն սյուժեն։ Այնուամենայնիվ, ինքը՝ Քելլին, հարցազրույցում կիսվել էր, որ «Սիրո պատմության» մեջ ռոմանտիկ կերպարից հետո կցանկանար խաղալ ավելի մռայլ կերպար։ Սերիալի շարունակությունը գտնվում է արտադրության փուլում, իսկ այն էկրան կբարձրանա արդեն 2026 թվականի աշնանը։ Շատ բան գաղտնի է պահվում, սակայն հաղորդվում է, որ եթերաշրջանը կապված կլինի սերիալի երրորդ եթերաշրջանի՝ Coven-ի հետ։ Այն կարող է նաև շարունակել «Ապոկալիպսիսի» սյուժետային գծերը։

13-րդ եթերաշրջանը նշանավոր է նաև նրանով, որ վերադառնում են առաջին եթերաշրջանների շատ սիրված դերասաններ։ Օրինակ՝ Սառա Փոլսոնը՝ Քորդելիա Գուդի կերպարով, Ջեսիկա Լենգը, ինչպես նաև Էմմա Ռոբերթսի և Էվան Փիթերսի դուետը։