Համացանցում վստահ են, որ Արիանա Գրանդեն վերսկսել է սիրավեպը նախկին սիրեցյալի հետ

Արիանա Գրանդեն թեժացրել է իր նախկին ընկերոջ՝ Ռիկի Ալվարեսի հետ հարաբերությունները վերսկսելու մասին լուրերը: Եվ երկրպագուներն այս եզրակացությանն են եկել աստղերի նմանատիպ լուսանկարների պատճառով։

Շատերն են լսել «հետախույզ» երկրպագուների մասին, ովքեր կարող են բացահայտել նույնիսկ ամենագաղտնի հանելուկը։ Այս անգամ ևս նրանք վստահ են, որ Արիանա Գրանդեն ու Ռիկի Ալվարեսը հանդիպում են, քանի որ աստղերը միաժամանակ կիսվել են լուսնի լուսանկարներով։ Այնուամենայնիվ, երկրպագուների կարծիքները կիսվել են․ ոմանք վստահ են, որ Արիանան արդեն գտել է նախկին ընկերոջ փոխարինողին և ակտիվորեն առաջ է շարժվում, իսկ համացանցի մյուս օգտատերերը կարծում են, որ Ռիկիի մեջ նա ընդամենը ընկեր ու աջակից է գտել, քանի որ նրանք բաժանվել են լավ նոտայի վրա։

Իհարկե, նման լուրեր հայտնվել են ոչ միայն լուսանկարների պատճառով, քանի որ զույգին ավելի վաղ միասին տեսել էին Օսթինում։ Ավելին, Ռիկին ներկա է գտնվել Արիանայի համերգներից մեկին՝ նրա տուրի շրջանակներում։ Իսկ երգչուհին, ի դեպ, փոխել է երգի մեջ նրան նվիրված տողերը։

Նախկինում «Thank you, next» թրեքում, որը պատմում է արտիստի նախկինների մասին, կար հետևյալ տողը. «Մի քանի երգ գրեցի Ռիկիի մասին, հիմա լսում եմ դրանք ու ծիծաղում»։ Սակայն իր վերջին ելույթներից մեկի ժամանակ Գրանդեն փոխել է այն. «Մի քանի երգ գրեցի Ռիկիի մասին, ես գիտեմ՝ նա դեռ աջակցում է ինձ»։