Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերը

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը հուլիսի 4-ին նշել է ծննդյան 33-ամյակը: Նա ինստագրամյան իր էջում կիսվել է տարեդարձի լուսանկարներով: Գրում է Tert.am-ը:

«Ես ինձ իսկական արքայադուստր եմ զգում հեքիաթից: Այսօր ես դառնում եմ 33 տարեկան և մտնում եմ կյանքիս ամենագեղեցիկ և գիտակից տարիքը: Քրիստոսի տարիքը: Ես իսկապես ամենաերջանիկ մարդն եմ, որովհետև ունեմ այն ​​ամենը, ինչի մասին կարելի է երազել: Բայց ես մի խնդրանք ունեմ. եթե այսօր աղոթեք, խնդրում եմ ձեր աղոթքում խնդրեք, որ ես միշտ առողջ լինեմ և գտնեմ իմ սերը»,-ֆոտոշարքին կից գրել է նա: