Դերասանուհի Սելենա Գոմեսը ցուցադրել է Թեյլոր Սվիֆթի հարսանեկան գաղտնի արարողությունից առաջին կադրրերը։ Այս մասին հայտնում է panorama.am-ը:
Նկարներում Գոմեսը հանդես է գալիս կիսաթափանցիկ սև զգեստով՝ բաց ուսերով։ Նրա կերպարը համալրված է սանդալներով և ականջօղերով։ Մազերը ձևավորված են բարձր փունջով, իսկ երեկոյան դիմահարդարումը ընդգծում է շուրթերը։ Լուսանկարն արվել է սալոնում՝ Թեյլոր Սվիֆթի հարսանեկան արարողությանը նախապատրաստվելու ընթացքում։ Նշվում է, որ տոնակատարությունից պաշտոնական կադրեր դեռևս չեն հրապարակվել։
Ավելի վաղ՝ մայիսի 17-ին, Սելենա Գոմեսին Լոնդոնում նկատել են պապարացիները։ Դերասանուհին հանրության առջև ներկայացել է շոկոլադե գույնի միդի զգեստով՝ եզրազարդ դետալներով։ Նրա կերպարը լրացված է եղել ոսկեգույն ականջօղերով, վարդագույն ատլասե բարձրակրունկներով և մատանիով։ Մազերը հավաքված են եղել պոնիթեյլի մեջ, իսկ դիմահարդարումը՝ ընդգծված սև սլաքներով, վարդագույն կարմրությամբ և շրթներկով։
Մինչ այդ Սելենա Գոմեսը ամուսնու՝ Բեննի Բլանկոյի հետ Լոս Անջելեսում ներկա է գտնվել դերասան Մարտին Շորթի վավերագրական ֆիլմի պրեմիերային։ Գազետա. ռու-ի հաղորդմամբ, չնայած այն հանգամանքին, որ զույգը միասին էր ժամանել միջոցառմանը, երգչուհին կարմիր գորգին ներկայացել է միայնակ։ Նրա կերպարը կազմված է եղել բյուրեղներով զարդարված սև միդի զգեստից և լաքապատ կաշվե բարձրակրունկներից։
















