Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ արքայազն Հարին այս շաբաթ Լոնդոն կատարած այցի ընթացքում չի բնակվելու թագավորական պալատում, չնայած նրա թիմը ավելի վաղ հայտարարել էր, որ նա ընդունել է այնտեղ մնալու առաջարկը։ Թագավորական աղբյուրների փոխանցմամբ՝ արքայազնի թիմը սահմանված ժամկետում պաշտոնապես չի հաստատել առաջարկը, և համապատասխան ծանուցման բացակայության պատճառով պալատը նրան տեղեկացրել է, որ այլևս չի կարող ապահովել կեցություն։
Նշվում է, որ թագավորական պալատը պահանջում է նախապես սահմանված ժամկետներ՝ հյուրերի ընդունման և անձնակազմի կազմակերպման համար։ Ի պատասխան՝ արքայազն Հարիի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց նախնական հայտարարության համաձայն՝ առաջարկը ընդունվել էր, սակայն հետագայում այն հետ է վերցվել, ինչը նրանք որակել են որպես «հիասթափեցնող»։ Պալատի վարկածով՝ առաջարկը եղել է, սակայն նրա թիմը չի արձագանքել ժամանակին, ապա որոշումը փոխել է, բայց արդեն ուշ է եղել։ Այդ պատճառով Հարիին տեղեկացվել է, որ պալատում մնալը հնարավոր չէ։















