Լեգենդար երգիչ Մայքլ Ջեքսոնի մահվան վերաբերյալ առաջ է քաշվել նոր վարկած, ըստ որի՝ նա հնարավոր է ինքն է ավելացրել այն դեղամիջոցի չափաբաժինը, որը դարձել է նրա մահվան պատճառը։ Տվյալների համաձայն՝ երգչի վիճակի վատթարացման վրա կարող էին ազդել մի քանի գործոններ՝ քրոնիկ ցավերը, ֆինանսական խնդիրների պատճառով առաջացած անհանգստությունը, ինչպես նաև նախատեսված համերգային շրջագայության նախապատրաստությունները։
Հոդվածում նշվում է․ «Մայքլը նպաստել է սեփական մահվանը՝ օգտագործելով դեղեր։ Նա գիտեր բոլոր վտանգներն ու հետևանքները այն դեղամիջոցների, որոնք ընդունում էր»։ Պաշտոնական տվյալներով՝ երգչի անձնական բժիշկ Կոնրադ Մյուրեյը մեղավոր է ճանաչվել անզգուշությամբ սպանության մեջ և կրել է իր պատիժը։
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին․ նրա սիրտը կանգ է առել այն բանից հետո, երբ բժիշկը նրան ներարկել է պրոպոֆոլ։















