36 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երգչուհի և G.R.L. խմբի վոկալիստ Լորեն Բենեթը։
«Մեր սրտերը կոտրված են. մենք չենք կարող արտահայտել, թե ով էր նա մեզ համար։ Մենք միշտ կգնահատենք նրա տված սերն ու հիշողությունները։ Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ Լորեն», – գրել են G.R.L. խմբի անդամները սոցիալական ցանցերում։
Արտիստի մահվան ամսաթիվը և պատճառը չեն հայտարարվել։
Նա համագործակցել է Pitbull-ի, Lil Jon-ի, will.i.am-ի, CeeLo Green-ի և LMFAO-ի հետ։ Վերջինիս հետ Բենեթը ձայնագրել է «Party Rock Anthem» երգը, որը հետագայում դարձել է խմբի ամենասիրված հիթը։
Աղբյուրը`Panorama.am















