RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ 3 մահափորձ է իրականացվել։ Նա այդ մասին պատմել է շվեյցարական «Die Weltwoche» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոջեր Քյոփելին տված հարցազրույցում։
«Սպանության փորձերից մեկը եղել է անօդաչուի միջոցով։ Ուկրաինացիներն ուզում էին պայթեցնել մեր տունը, որտեղ այդ պահին հինգ երեխա կար։ Եվ նրանք գիտեին այդ մասին։ Ինչի՞ համար։ Միայն այն պատճառով, որ մենք այլ տեսակետ ունենք, որ հանդգնում ենք պաշտպանել մեր երկրի շահերը։ Եվ ոչ զենքով»,- ասել է նա։
Ավելի վաղ Սիմոնյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում սպառնալիքների պատճառով հեռանալ հանրային հարթակից։ Նա նշել էր, որ կարիերան սկսել է որպես ռազմական թղթակից և սովոր է մասնագիտության հետ կապված ռիսկերին։















