Մահացել է Pussycat Dolls խմբի անդամը

Լորեն Բենեթը, ով կատարել է LMFAO խմբի Party Rock Anthem համաշխարհային հիթը, կյանքից հեռացել է 37 տարեկան հասակում, գրում է People-ը:

Լորենի մահվան մասին հայտնի է դարձել G.R.L. խմբի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունից, որի անդամն է նախկինում եղել երգչուհին:

«Ցավով տեղեկացնում ենք, որ մեր կողմից ջերմորեն սիրված Լորենը հեռացել է այս աշխարհից: Մեր սրտերը կոտրված են, և մենք ի վիճակի չենք նկարագրել, թե որքան թանկ էր նա մեզ համար», – գրել են նրանք: Սակայն մահվան պատճառը չի բացահայտվում:

Հիշեցնենք, որ Լորեն Բենեթն իր երաժշտական ուղին սկսել է 18 տարեկանում, երբ դարձել է Paradiso Girls փոփ խմբի անդամ: Դրա կազմալուծումից հետո արտիստուհին զբաղվել է մեներգչի կարիերայով և կատարել LMFAO խմբի Party Rock Anthem հիթը: 2011 թվականին Լորենն ընդգրկվել է Pussycat Dolls-ի կազմում, սակայն այն կազմալուծվել է 2014 թվականին: