Ռիհաննայի հղիության մասին լուրերը մի քանի շաբաթ շարունակ շրջանառվում են համացանցում։ Գրում է Tert.am-ը: Չնայած պաշտոնական հաստատում դեռևս չկա, սակայն ներքին աղբյուրները հայտնում են, որ երգչուհին երկվորյակների է սպասում։ Հայտնում է StarHit-ը:
«Լոս Անջելեսում ընկերներս ինձ ասացին, որ Ռիհաննան հղի է երկվորյակներով։ Քեզ համար երգեր կամ նոր ալբոմներ չեն լինի», – անսպասելիորեն բացահայտել է գործարար Քսենիա Շիպիլովան։

Հիշեցնենք, որ 38-ամյա Ռիհաննան և նրա զուգընկերը՝ 37-ամյա ռեփեր ASAP Rocky-ն մեծացնում են 4-ամյա որդուն՝ RZA Athelstone-ին, 2-ամյա որդուն՝ Riot Rose-ին և դստերը՝ Rocky Irish-ին, ով ծնվել է 2025 թվականի սեպտեմբերի 13-ին։ Նրա նոր հղիության մասին լուրը տարածվել է երգչուհու վերջերս Նյու Յորքում ունեցած ելույթից հետո։ R&B աստղը ընտրել է ազատ կապույտ և սպիտակ շերտավոր զգեստ, ինչը ստիպել է իր երկրպագուներին ենթադրություններ անել մեկ այլ հղիության մասին։
«Չկա ավելի գեղեցիկ բան, քան տեսնել երեխայիդ դեմքը արթնանալուց հետո: Այնքան քաղցր է դիտել նրանց, երբ նրանք արթնանում են և չեն կարողանում հասկանալ, թե որտեղ են գտնվում», – ծննդաբերությունից հետո ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր երգչուհին:
















