Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը՝ Սեմ Չատոն, ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին: Այս մասին հայտնում է TATLER-ը:
Սեմը լուրը հայտնել է իր Ինստագրամի էջում:
«Ինձ համար մեծ ուրախություն է հայտնելը, որ Էլլին և ես նշանվել ենք։ Եվ մենք չենք կարող ավելի երջանիկ լինել։ Ես առաջարկությունն արեցի իմ պատրաստած ճենապակյա մատանով»,- գրել է Սեմը:
Էլեոնոր Էքսերջյանի հայրը հայտնի արվեստաբան, պրոֆեսոր Դեյվիդ Էքսերջյանն է, ով զբաղեցնում է Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության պատվավոր պրոֆեսորի պաշտոնը։ Պրոֆեսոր Էքսերջյանը ամուսնացած է Financial Times-ի արվեստի քննադատ Սյուզան Մուրի հետ։ Սեմի նման, Էլեոնորան ևս Էդինբուրգի համալսարանի շրջանավարտ է։
Լինելով աբստրակտ նկարչուհի՝ Էլեոնորայի աշխատանքների մեծ մասը ոգեշնչված է հայկական սփյուռքով և պահվում է բազմաթիվ մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Լոնդոնի Redfern պատկերասրահում։ Նրա գործերից մեկը, որը կոչվում է պարզապես «ՍԵՄ» («SAM»), իր թագավորական ընկերոջ հուզիչ էսքիզն է, որը ժամանակին ցուցադրվել է The Gallery at Green & Stone-ի ամառային ցուցահանդեսին։















