Վաչե Ամարյան, Տիգրան Ասատրյան, Լիլիթ Հովհաննիսյան․ հայ երգիչներ, ում լսում է Քորթնի Քարդաշյանը

Ինչպես բազմիցս արդեն նշել ենք՝ օրերս Քիմ և Քորթնի Քարդաշյանները այցելել էին Հայաստան։ Քորթնի Քարդաշյանը Հայաստանում արված ընդամենը մեկ լուսանկար է հրապարակել Ինստագրամում, սակայն Stories բաժնում բավականին ակտիվ հրապարակումներ է կատարել։

Ինստագրամում ավելի քան 82 միլիոն հետևորդներ ունեցող Քորթնի Քարդաշյանը ներկայացրել է iTunes հավելվածում իր հայկական փլեյլիսթը։ Այնտեղ տեղ են գտել Սիրուշոյի «Պռեգոմեշ»-ը, Վաչե Ամարյանի «Արի Արի»-ն, Նորոյի «Պուպուշ», «Կյանքս կերել ես» երգերը, Լիլիթ Հովհաննիսյանի «Ինչու եմ քեզ սիրում», «Քոնն եմ դարձել», «Իմ սրտին ասա» երգերը, Հարութ Փամբուկչյանի «Տարիներ»-ը, Տիգրան Ասատրյանի «Սև աչքեր»-ը, Սուպեր Սաքոյի Dance with You-ն և այլ երգեր։