Շարլիզ Թերոնը հանրությանն է ներկայացել երեխաների հետ

Շարլիզ Թերոնը հանրությանն է ներկայացել իր որդեգիր երեխաների՝ 14-ամյա որդու՝ Ջեքսոնի և 12-ամյա դստեր՝ Ավգուստայի հետ։ Նրանք Նյու Յորքում ներկա են գտնվել 50-ամյա դերասանուհու նոր՝ «Ոդիսևս» ֆիլմի պրեմիերային։

Ավգուստան հանրությանն է ներկայացել բաց ուսերով սև մինի զգեստով, կոպիտ ներբանով զանգվածային սև կոշիկներով՝ համադրված բարձր սպիտակ գուլպաների հետ, և կանացի պայուսակով։ Ջեքսոնը կրել է բաց ուսերով հանդերձանք և բարձրակրունկ կոշիկներ։

50-ամյա Թերոնի որդու զգեստապահարանն արդեն որոշակի ժամանակ է, ինչ գրավում է լրատվամիջոցների ուշադրությունը, քանի որ նա սկսել է հանրությանը ներկայանալ կանացի հագուստով։ Ի սկզբանե դերասանուհին Ջեքսոնին որդեգրել էր որպես տղա, սակայն մի քանի տարի անց հայտարարեց, որ երեխան խնդրել է իրեն աղջիկ անվանել։ 2019 թվականին Շարլիզը հայտարարեց, որ Ջեքսոնը տրանսգենդեր աղջիկ է. նա թույլ է տալիս երեխային կրել համապատասխան հագուստ և երկար հյուսեր։ Շարլիզն ունի նաև որդեգիր դուստր՝ Ավգուստան, ում որդեգրել է 2015 թվականին։

Շարլիզ Թերոնի դաստիարակության մեթոդները հասարակությունը հաճախ է քննադատում. շատերը դատապարտում են այն փաստը, որ նա տեղի է տալիս իր անչափահաս որդու ցանկություններին և նրան հագցնում է զգեստներ ու կիսաշրջազգեստներ։